28-04-2014 11:47

Այսօր ԱԺ-ն նախագահ է ընտրելու

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի նիստում տեղի կունենա ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս պահի դրությամբ, դեռ հայտնի է, որ ՀՀԿ-ն ունի թեկնածու: Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած ԳՄ նիստում որոշում է կայացվել առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Հարկ է նշել, որ ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է 70 պատգամավոր: ԱԺ նախագահի ընտրությունն անցնում է փակ գաղտնի քվեարկությամբ: