08-09-2014 12:43

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Զարուհի Փոստանջյանը հռետորական հարց է տալիս

Այսօր, ՀՀ ԱԺ-ի նախագահը նիստը սկսեց ՛՛Ժառանգական՛՛ պատգամավորի հարցին պատասխանելով.
«Սա համարում եմ հռետորական հարց, որովհետև բազմիցս պատասխանները տրվել են: Իսկ եթե օրակարգից դուրս գալու լինեն` այդ մասին կիմանաք: Իմ անձնական կարծիքով, օրակարգից դուրս բերելը այս պահին նպատակահարմար չէ»,- ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն ազդարարող նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցի:
Պատգամավորը, ձևավորված ավանդույթի համաձայն, իր որակմամբ «խոցելի մեծամասնության» ներկայացուցչից հետաքրքրվել էր, թե ե՞րբ են հայ-թուրքական արձանագրությունները դուրս բերվելու Ազգային Ժողովի օրակարգից և այնպես արվելու, որպեսզի այդ խայտառակությունն այլևս չլինի ԱԺ օրակարգում: