Բավ է պառակտվել
28-04-2014 17:04

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքրում են Գ. Սահակյանն ու Հ. Բագրատյանը

ՀՀ Ազգային Ժողովը սկսել է քննարկել ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, քննարկման ընթացակարգը ներկայացնելուց հետո, ձայն տվեց խմբակցություններին, որպեսզի վերջիններս հայտարարեն իրենց թեկնածուների մասին: ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց համանուն խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` նշելով, որ իրենց թեկնածուն է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշվածին զուգահեռ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտատարեց. «Ես ինքնաառաջադրվում եմ»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացնել իրենց թեկնածուին` համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: Սակայն կարճ ժամանակ անց վերջինս հանեց թեկնածությունը, պատճառաբանելով. «Ընդունելի կլիներ, եթե ընդհանրապես ԱԺ նախագահի, ընտրություններին քառյակը ներկայացնող խորհրդարանական խմբակցությունները չմասնակցեին ընտրություններին»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում ընտրելու են ԱԺ նախագահին: Ավելի վաղ ԱԺ ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտատել էին ընտրությանը չմասնակցելու մասին: