Բավ է պառակտվել
28-04-2014 14:13

ՀՀ ԱԺ-ում հատուկ կարգով կքննարկվի Կենսաթոշակային բարեփոխումների մասին նոր օրենքը

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ Կենսաթոշակային բարեփոխման մասին նոր օրենքը խորհրդարանում կքննարկվի հատուկ կարգով:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելու մասին՛՛ օրինագծին: Օրինագծում առաջարկվում է վերացնել գործատուների տուգանքը` քաղաքացիների աշխատավարձերից կենսաթոշակային պահումները չկատարելու համար: Միջոցը ժամանակավոր է՝ մինչեւ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխան օրենքի ընդունումը: Օրենքների փաթեթը ընդունվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Գործատուներն ազատվում են տուգանքներից նաեւ հունվարի 1-ից սկսած մինչեւ ապրիլի 2-ը կենսաթոշակային վճարումները չկատարելու համար:

Այսպիսով, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որը Հայաստանում ուժի մեջ էր մտել հունվարի 1-ից, ժամանակավորապես կդառնա կամավոր: