26-11-2014 08:50

Դեկտեմբերի 2-3-ը խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի» նիստը

«Այս օրերին, երբ հարազատ խորհրդարանը կքննարկի և կվավերացնի ԵՏՄ պայմանագիրը, նույն օրերին՝ դեկտեմբերի 2-3-ը, խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի», այլ կերպ ասած՝ գրեբոյեդովա-կիսելյովա-նիկողոսյանական ակումբի նիստը՝ նվիրված ԵՏՄ պայմանագրի վավերացման և «առաջնահերթ պրակտիկ» հարցերին, որին, ըստ նախնական պայմանավորվածության, կմասնակցեն ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանից և Բելառուսից, կկազմակերպվի «կլոր սեղան» և, իհարկե, ասուլիս՝ միտված հայոց «ուղեղների լվացմանը»,-այն մասին գրում է «Հրապարակ»: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ըստ նախնական ցուցակների, Ռուսաստանից Հայաստան կժամանեն բավականին օդիոզ ֆիգուրներ՝ Դմիտրի Կիսելյովի ղեկավարությպմբ. պակաս օդիոզ չէ հայկական կողմից մասնակցողների «ցուցակը» ևս: