Բավ է պառակտվել
19-11-2014 09:45

Ընդդիմության հետ բանակցությունները կշարունակվեն.ԱԺ նախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում Ազագյին ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով ավարտվեց խորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած հանդիպումը պատասխանեց. «Խորհրդարանական քաղաքական ուժերը հրաժարվեցին բանակցություններից, սակայն դա որևէ կերպով չի ազդելու մեր աշխատանքի վրա»: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ցանկություն են հայտնել առանձին-առանձին քննարկել բոլոր 12 պահանջները, որ ներկայացրել են կառավարությանը: ԱԺ նախագահն ընդգծեց, թե բանակցությունները, այդուհանդերձ, շարունակվելու են եւ իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց: Դիտարկմանը, թե խորհրդարանական ուժերի քառյակը պահանջում է առաջին հերթին փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, Սահակյանը պատասխանեց. «Դա, ի դեպ, խորհրդարանականների գործն է, եւ չի կարելի նման պահանջ ներկայացնել կառավարությանը»: