Բավ է պառակտվել
29-04-2014 19:10

Գալուստ Սահակյանը կպահպանի ԱԺ-ի բոլոր այն , ավանդույթները, որոնք արդեն մշակույթ են դարձել

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր հաջողությունից՝ կապված խորհրդարանի նախագահ ընտրվելու հետ, չպետք է տուժեն մարդիկ, որոնք երկար ժամանակ աշխատում են խորհրդարանում, որ ես ազատեմ նրանց հաճույքի համար: «Ես մտադիր չեմ ազատել աշխատակիցներին միայն այն բանի համար, որ նրանց փոխարինեմ իմ ծանոթներով ու մտերիմներով: Իմ հաջողությունը չպետք է նրանց համար աշխատանքի կորուստ դառնա: Կադրային զտումներ չեն իրականացվի», -նշեց Գ. Սահակյանը: «Ես կպահպանեմ բոլոր այն , ավանդույթները, որոնք արդեն մշակույթ են դարձել»,-շեշտեց նա: