Բավ է պառակտվել
23-10-2014 17:07

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը: Նրա գնահատմամբ՝ հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ շփումները, փոխայցելությունները, ինչն իր հերթին ազդակ կհանդիսանա երկկողմ կապերի առավել սերտացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն ներկայացրել է իրենց առաքելությունը, խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը:Հանդիպման ընթացքում ներկայացվել են ու քննարկվել երկու երկրներում կանանց հիմնահարցերի լուծմանը միտված ազգային ծրագրերի գերակայություններն ու հեռանկարները, կարեւորվել է հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը եւ այլ հարցեր: