28-04-2014 14:56

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ԱԺ նախագահի ընտրությանը չեն մասնակիցի

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտատարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: «Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին»,-նշեց Լ. Զորաբյանը:
ՀԱԿ-ի հետ ահամկարծիք է նաև ՀՅԴ-ն: «Մենք ոչ միայն չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, այլև սեփական թեկնածուն չենք առաջադրելու»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Դեռևս այս գումարման ԱԺ առաջին նստաշրջանում, երբ ձևավորվում էին մարմինները, տեղակալները և այլն, մենք դեռ այդ ժամանակ ասացինք, որ չենք մասնակցելու ձևական միջոցառումների, որտեղ արդյունքները կանխորոշված են: Իսկ այստեղ մենք կասկած չունենք, որ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները կանխորոշված են»,- իրենց դիրքորոշումը պարզաբանեց Ա.Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած ԳՄ նիստում որոշում է կայացվել առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի ընտրությունն անցնում է փակ գաղտնի քվեարկությամբ: