Բավ է պառակտվել
04-12-2014 16:49

ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ԱԺ-ն հաստատեց ծափահարություններով

Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը Ազգային ժողովն ընդունեց ծափահարություններով: 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության 4 անդամները, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց չքվեարկել հօգուտ ԵՏՄ-ի անդամակցության: