11-09-2014 13:29

Սեպտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստը կգումարվի

Այսօր Ազգային Ժողովում ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե բոլոր քաղաքական ուժերի հետ խոսել են և առաջարկում են գալիք քառօրյայի երկուշաբթի օրը` սեպտեմբերի 29-ին գումարել արտահերթ նիստ
Հիշեցնենք, վերջինս նախօրեին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հարցի կարևորությունից ելնելով նպատակահարմար են գտնում արտահերթ նիստ գումարել, քանի որ օր առաջ հարկավոր է հասնել նրան, որ առանց դատարանի որոշման հնարավոր չլինի այլևս բռնագանձել քաղաքացու ունեցվածքը: