Բավ է պառակտվել
01-05-2014 10:00

ԱԺ-ում աշխատավարձերն ուշացնո՞ւմ են

Ըստ «Հայկական Ժամանակին» պարբերականի՝ մի քանի օր է ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները վրդովված, անտրամադիր ու մտահոգ են: Նրանց աշխատավարձերը ուշանում են: Աշխատակազմի ներկայացուցիչները փոխանցմամբ՝ իրենց փորձերին՝ ճշտել, թե երբ կարող են աշխատավարձ ստանալ, պատասխանել են, որ փողը կա և այն կարող են ցանկացած պահի փոխանցել, պարզապես այն փոխանցելու հրահանգ չկա:
Ըստ աշխատակազմի անդամների տեղեկությունների, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է պատգամավորների և ԱԺ աշխատակիցների աշխատավարձերը փոխանցել միայն մայիսի 5-ի երեկոյան: ԱԺ-ում աշխատող այն բոլոր անձինք, ում հույսը այդ աշխատավարձն է, բավական սրտնեղված ու վրդովված են, որ տոն օրերին փողի խնդիր են ունենալու:
Երեկ, աղբյուրը վարչապետից մեկնաբանություն է խնդրել հարցի վերաբերյալ, նա պատասխանել է. «Ազգային ժողովը հիմա ունի նախագահ: Շատ բան են ասում, չարախոսներին մի լսեք: Ես նման բան ո՞նց կասեմ: Լավ բան եթե ասեն, հավատացեք, որ կանեմ, ես վատ բան չեմ անի, հաստատ»,-ասել է վարչապետը: