03-09-2014 13:52

Քանի Ադրբեջանը գազ ու նավթ ունի ԼՂ հարցը չի լուծվելու,մասնագետ

«Արդեն ծնվել են սերունդներ և Ադրբեջանում, և Ղարաբաղում: Ղարաբաղում նոր սերունդը ծնվել է ազատության պայմաններում, նույնը վերաբերվում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սերնդին, որը ծնվել է նոր պայմաններում, նրանց մեծ մասը արդեն լքել է Ադրբեջանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան, անրադառանալով ԼՂՀ ճանաչման գործընթացին: Ըստ բանախոսի՝ Բակո Սահակյանի իշխանության գալուց հետո Ղարաբաղում բնակչության թվաքանակը աճեց: 135 հազարից հասնելով` 150 հազարի: Մինչդեռ Ադրբեջանում արտագաղթ կա: «Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ բնակչությունը մոտենում է տասը միլիոնի, սակայն հազիվ այնտեղ հինգ-վեց միլիոն ադրբեջանցի լինի: Նա պարզապես ուզում է ցույց տալ, որ գերտերություն է ու ունի ռեսուրսներ այս փոքր տարածքում, սակայն իրականում դա այդպես չէ: Մենք չպետք է գնանք Ադրբեջանի կողմից արհեստականորեն առաջացրած հրահրումներին ընդառաջ»,-նշեց սոցիոլոգը:
Անրադառնալով newsgisher.ru-ի այն հարցին թե արդյո՞ք Կալիֆորնիայի սենատի կոմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է շարունակակն բնույթ ստանալ, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Դա միայն բարոյական բնույթ ունի ու որը ոչ մի էկան նշանակություն չունի: Կարևորը ԵՄ-ի, Չինաստան-ի, Հնսդկաստան-ի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի որոշումը կլինի: Ասեմ ավելին, քանի Ադրբեջանը գազ ու նավթ ունի ԼՂ հարցը չի լուծվելու»: