Բավ է պառակտվել
14-05-2014 14:00

Մեր օրերում ընտանիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ.սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անրադառնալով Ընտանիքի միջազգային օրվան  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը մտահոգություն հայտնեց, որ մեր օրերում ընտանիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: «Հայաստանում աճել է ամուսնալուծությունների, միայնակ մայրերի, առանց հոր խնամքի մեծացող երեխաների թիվը, ինչն ուժեղ հարված է ընտանիքին»,- մանրամասնեց սոցիոլոգը: Վերջինիս խոսքով՝ վերջին 20 տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թմրամոլների, հարբեցողների, հանցագործների մեծամասնությունը կամ չեն ունեցել հայր, կամ անբարենպաստ ընտանիքում են մեծացել: «Մեզ մոտ 1 միլիոն 250 հազար կանանց կեսն ամուսնացած է, իսկ մյուս կեսը բաժանվածներն են, արիացածները և ընդհանրապես չամուսնացածները: Կանանց 750 հազարն ամուսնացած է, 50 հազարը` բաժանված, 182 հազարը` այրի, իսկ 320 հազար կին երբեք ամուսնացած չի եղել»,-ասաց Ադիբեկյնաը: