Բավ է պառակտվել
31-01-2014 16:49

Ադրբեջանական ընտանիքը Հայաստանից քաղաքական ապաստան է հայցել. ԱԳՆ

 Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատել է երեկ տարածված տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական մի ընտանիք ապաստան է խնդրել Հայաստանից։
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը և 3 երեխաները, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել: