12-11-2014 08:45

Էդվարդ Նալբանդյանը ճաշել է ԵՄ դեսպանների հետ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները: Փարիզում՝ հոկտեմբերի 27-ին` Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովի լույսի ներքո՝ նախարար Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: