Բավ է պառակտվել
25-09-2014 10:08

Ադրբեջանը սպասում է Հայաստանի ՛՛դատարկվելուն՛՛. Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանը զենքի սպառնալիքով Հայաստանին վախեցնելուց որոշել է անցում կատարել սպասման մարտավարությանը: «Լեռնային Ղարաբաղ, պատմություն` ընթերցված ըստ աղբյուրների» հերթական աշխատանքին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
Իր «մարգարիտներով» հայտնի Ալի Հասանովն այս անգամ մաթեմատիկական հաշվարկներ է կատարել: «Տարեկան 150-170 հազար մարդ է լքում Հայաստանը, մյուս կողմից` նվազում է բնական հավելաճը: Սա Հայաստանին փակուղի է տանում: Եթե այդպես շարունակվի, պատերազմի անհրաժեշտությունը այլեւս չի լինի, Հայաստանը կդատարկվի»,- հայտարարել է Հասանովը:
Ավելի վաղ սպասման քաղաքականության այս ջատագովը ադրբեջանական երիտասարդությանը հայերի դեմ պայքարելու կոչ էր արել: