06-08-2014 10:56

Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի,  Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը,  գրում է Интерфакс-ը: Ադրբեջանը ևս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի համար:  Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂ խնդրում Հայաստանի «ոչ կառուցողական» դիրքորոշումը տապալում է բանակցային գործընթացը: