Բավ է պառակտվել
19-07-2014 14:58

Ադրբեջանը Ռուսաստանից կրկին ռազմատեխնիկա է գնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից ծանր, մեքենայացված TMM տիպի կամուրջներ է պատվիրել:

ТММ-6 կամուրջներն ունեն 8х8 անվային բանաձև և ստեղծված են МЗКТ-7930-ի շասսիի վրա:
Զինտեխնիկան նախատեսված է ջրային խոչընդոտները, ջրանցքներն ու առուները հաղթահարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի:
Տանկային կամուրջ պատրաստող այդ սարքերը, որոնց արտադրությունը ներկայում շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով, ստեղծվելու են Т-90 տանկերի շասսիների բազայի հիման վրա։