16-09-2014 13:07

Ադրբեջանը մեկ անգամ զգացել է պատերազմի համը, երկրորդը՝ չի ուզի. Ս. Մինասյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական դաշտում ամենակարևոր զարգացումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն էր, որին մասնակցել էր նաև Սերժ Սարգսյանը:
Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հատկանշական է այն, որ վերջին մի քանի ամսվա զարգացումների համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա բալանսը դժվարացել է պահպանել, որը և արտաքին հարբերություններում եղել է մեր գլխավոր քաղաքականությունը:
Բանախոսը նաև անդրադարձավ հոկտեմբերի 10-ին Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելուն, նա կարծում է, որ ֆորմալ առումով այս գործունեությունը հնարավոր է:
Վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, որը այս անգամ ամերիկյան կողմն էր կազմակերպել, նշել է Մինասյանը և հավելել, թե ֆրանսիան նույնպես փորձում է կազմակերպել նմանատիպ մի հանդիպում: Հերթական անգամ կարող ենք համոզվել, որ չնայած այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն, Մինսկի խմբի ֆորմատը պահպանվում է և իր գործունեությունը չի կորցնում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը բանախոսը փաստում է, թե հակառակորդը մի անգամ համոզվել է, որ իր տեխնիկական և մարտական պատրաստվածությամբ չի կարող Հայաստանին զիջել, այսպես ասած պատերազմի գինը զգալով Ադրբեջանը չի փորձի կրկնել նախկինը: