17-06-2014 13:31

Ադրբեջանը պահանջել է հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից

Ադրբեջանը պահանջել է հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից, տեղեկացնում է apa.az-ը: Ըստ աղբյուրի` պաշտոնական առաջարկը հնչել է «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված Rose-Roth 86-րդ սեմինարի շրջանակներում։ Նշվում է, որ հայաստանյան պատվիրակությանը հեռացնելու առաջարկը հնչեցրել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը։
«ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այդ երկրին 2 տարով զրկելով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից։ Ապա ինչո՞ւ, չնայած օկուպացիային, Հայաստանը դուրս չի հանվում այս կառույցից։ Մենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից պահանջում ենք հստակություն մտցնել այս հարցում»,-նշել է Ասկերովը։

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից ադրբեջանական կողմը շարունակում է սադրել մեր պատվիրակներին: