Բավ է պառակտվել
07-08-2014 13:54

Ադրբեջանի մի շարք բնակավայրերի բնակչության շրջանում խուճապ է. Ս. Օհանյան

Այսօր, ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը խուճապ է առաջացրել Ադրբեջանի սահմանային մի շարք բնակավայրերի բնակչության շրջանում:
Այդ պատճառով այնտեղ ուժեղացվել են վարչական ու ոստիկանական ռեժիմները, հստակեցվում են զորահավաքի ծրագրերը: Ադրբեջանը զորանոցային դրության անցնելու միջոցառումներ է ձեռնարկում. զինվորական անձնակազմի հավաքագրում է հայտարարվել, զորամասերը բերվում են մարտական ուժեղացված պատրաստվածության ռեժիմի:

՛՛2014 թվականը լարված տարի էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Ադրբեջանը շարունակել է ռազմատենչ հռետորաբանությունն ու զենքի վազքարշավը: Եթե ամբողջ 2013 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 13 հազար դեպք է արձանագրվել, ապա 2014 թվականի սկզբից՝ արդեն 148 հազար: Տարեսկզբից դիվերսիոն-հետախուզական ներթափանցման 26 փորձ է արձանագրվել, դրանցից 15-ը՝ հուլիսի 25-ից հետո: «Ադրբեջանական կողմը ցանկանում է ազդել բանակցային գործընթացի, ներքին լսարանի վրա եւ ազատվել թերարժեքության բարդույթից՛՛,- նշեց Օհանյանը:

Նա նաեւ հավելեց, որ հայկական կողմն իր հերթին մի շարք միջոցառումներ է անցկացրել: Զինված ուժերն ուժեղացրել են վերահսկողությունը՝ առանց մարտական պատրաստականության: Հրամանատարական կետերն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Ուժեղացվել է շփման գծում վերահսկողության ռեժիմն ու հրադադարի խախտման մասին հաղորդումները:

՛՛Արցախյան պատերազմի վետերանների հետ հանդիպումների շնորհիվ, ովքեր մասնակցել են մարտական հերթապահությանն ու զինվորներին ոգեշնչել իրենց փորձի փոխանակմամբ՛, սահմանում էլ ավելի խիստ ու զգոն իրավիճակ է՛՛՛,- հայտարարեց պաշտպանության նախարարը: