28-05-2014 17:03

Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը հուզում է ԵԱՀԿ-ին. Է. Նալբանդյան

Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հավելել է որ այդ կառույցները միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել` հրադադարի ամրապնդմանն ու դիպուկահարների դուրսբերմանն ուղղված:

Նախարարը նշեց նաև համապատասխան մեխանիզմներ ստեղծելու քայլերի մասին, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ: