Բավ է պառակտվել
23-09-2014 15:22

Համալրվել է Ադրբեջանի «սևցուցակը»

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ ազգանվամբ, հայտնում է haqqin.az-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ցուցակում է հայտնվել Գերմանիայի Բունդեսթագի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդը:
Պատգամավորի անձի հանդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ի այս ակնդետ ուշադրության պատճառն այն է, որ Մանֆրեդ Գրունդը եղել է Լեռնային Ղարաբաղում: Հիշեցնենք, Ադրբեջանի «սև ցուցակում» մի քանի հարյուր անուն կա: