Բավ է պառակտվել
08-08-2014 16:41

Ադրբեջանի ՊՆ-ն խոստանում է «երկրի երեսից ջնջել Երևանը»

Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոստանում է «երկրի երեսից ջնջել Երևանը», եթե որևէ վտանգ սպառնա Մինգեչաուրի ջրամբարին:Ըստ կայքի՝ հայտաչարության մեջ նշվում է, որ գերատեսչությունը «անհապաղ և կոշտ արձագանք է խոստանում՝ ի պատասխան Մինգեչաուրի ՀԷԿ-ի դիվերսիայի մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սպառնալիքին», եթե նման իրավիճակ ստեղծվի: «Ադրբեջանի Զինված ուժերն ի վիճակի են հարվածներ հասցնել թշնամու կողմից գրավված տարածքների և հենց Հայաստանի ցանկացած օբյեկտի ուղղությամբ: Եթե հայկական կողմը որևէ սադրիչ գործողություն ձեռնարկի Մինգեչաուրի ՀԷԿ-ի նկատմամբ, պատասխանը սարսափելի կլինի: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմին զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ուղղված իր հրթիռները, համապատասխան հրամանի դեպքում, երկրի երեսից կջնջեն Երևանը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության երեկվա նիստում ընդամենն արձանագրել էր, որ ադրբեջանական ուժերն անհանգստանում են Մինգեչաուրի ջրամբարի դեմ հայկական կողմի գործողություններից: