Բավ է պառակտվել
30-08-2014 15:54

Ուելսում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ոչ ոք շահագրգռված չէ հակամարտության սրացման մեջ, և խնդրին ռազմական լուծում չի կարող լինել: «ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, եւ հուլիսի 31-ին սկսած սրացումը միջնորդների շրջանում լուրջ մտահոգություն է առաջ քաշել», - հայտարարել է Ուորլիքը: Նա նշել է, որ անցած ամսված վերջին հակամարտության գոտում տեղի ունեցածը հետ է շպրտում խաղաղության ձեռքբերման ճանապարհից: «Պետք է աշխատել եւ կրկնակի լարել մեր ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի լուծում տրվի այդ խնդրին: Հրադադարի ռեժիմին հետևելը դրա սկզբանական պայմանն է», - ասել է Ուորլիքը:
Նա նաև չի բացառել հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:
Դա կախված կլինի հանդիպումների և քննարկումների համար նախագահների պատրաստակամությունից և ցանկությունից, ասել է դիվանագետը: «Պետքարտուղար Քերին պատրաստ է անձնապես դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում, եթե նրա մասնակցությունը որեւէ բանով օգնի դրա ձեռքբերմանը:
Մենք կողմերին կոչ ենք անում լրջորեն դիտարկել այդ հնարավորությունները: Խնդիրը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպման մեջ չէ:», - ասել է դիվանագետը: