02-06-2014 18:21

Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությունը դրական կազդի տարածաշրջանի վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը դրական կազդի տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա ասել է, թե նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել։

՛՛Այդ առաջարկությունը նախ պետք է ընդունեն նախագահները։ Օլանդը կողմերին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են քննարկվել Ֆրանսիայում՛՛,-ասել է դեսպանը։

Անդրադառնալով շփման գծում գրանցվող հրադադարի խախտումներին՝ դիվանագետը նշել է, որ դրանք մտահոգիչ են։