Բավ է պառակտվել
30-05-2014 10:52

Ադրբեջանին քննադատում է տեղի ԱՄՆ դեսպանատունը

Ինչպես է տեղեկացնում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանությանն Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի և գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի դատավճիռների համար: «Այդ ձերբակալությունները լուրջ ճնշումներ են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման համար: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնռենք, որ մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույնքան ժամկետով պայմանական ազատազրկման:Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներ յուրացնելու, լիազորությունները չարաշահելու և այլ մեղադրանքներով: