Բավ է պառակտվել
13-11-2014 08:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները: Հայկական կողմն արդեն տեղեկացրել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և ադրբեջանական դիրքերի վրա չի հարձակվել: