08-09-2014 14:18

Ադրբեջանցի փորձագետը տեսակամուրջով անդրադարձել է ԼՂՀ հիմնահարցին

Ղարաբաղյան հիմնահարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, սակայն տարիներ շարունակ, կարելի է ասել սայլը տեղից չի շարժվում: Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս խնդրին նշել է, որ մենք թեև ունենք պաշտոնական վիճակ, բայց ոչ մի իրական քննարկում չկա։ Կողմերն ավելի շատ հանդես են գալիս հայրենասիրական հռետորաբանությամբ կամ էլ սահմանափակվում են չոր լուրեր հաղորդելով։

՛՛Դժվարանում եմ հիմնախնդրի էֆեկտիվ լուծում առաջարկել, քանի որ վիճակը ավելի ու ավելի խճճվում է: Ներկա իրավիճակում ես գտնում եմ, որ լավագույն քայլը կլիներ հարթակ ստեղծելը հակամարտող կողմերի նախագահների հանդիպումների համար, բայց անգամ այս հարթակի ստեղծումը պետք է լինի միայն նրանց ցանկության դեպքում։ Եթե կողմերը հիմնախնդրի լուծման ցանկություն չհայտնեն, հավատացեք, ոչ Օբաման, ոչ Պուտինը, ոչ Քերին և այլոք ոչինչ չեն կարող անել՛՛։
Իսկ պատերազմի և խաղաղության լուսաբանման ինտիտուտի-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը տեսակամուրջի ժամանակ փաստեց, թե հայերի համար պատերազմը կարծես ավարտվել է, բայց Ադրբեջանում մարդիկ տրամադրված են ավելի մարտական, քանի որ նրանք համոզված են, որ պատերազմը դեռ ավարտված չէ:
Մյուս կողմից, Շահին Ռզաևի խոսքով, Ադրբեջանում զգուշավորության այդ հռետորիկան վերջին շրջանում սրվեց, և դա ուկրաինական իրադարձությունների հետևանքն էր:
Նա նշեց, թե Ադրբեջանում դժվար ժամանակներ են, շատ մարդիկ են ձերբակալվել: Արևմուտքից ֆինանսավորվող շատ կազմակերպությունների հաշիվները սառեցված են, իսկ Ռուսաստանից ֆինանսավորվողների մոտ որևէ խնդիր չկա: Սա արվում է, որպեսզի թույլ չտան Ադրբեջանում ևս Մայդան լինի:
Իսկ ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք հայտնեց, թե ԼՂ հարցում ամեն ինչ փոխվում է, բայց ամեն ինչ նույն կերպ է շարունակվում:

՛՛Շատ բան է փոխվել այս տարիներին, բայց այս կոնֆլիկտում գլխավոր չի փոխվել, իսկ շմփան գծում այն իրավիճակն է, ինչ 20 տարի առաջ: Ադրբեջանի ու Հայաստանի հետաքրքրություններից է բխում այս կոնֆլիկտի լուծումը, սակայն նախադրյալներ դեռ չկան: Նախագահների մակարդակով հանդիպումներ եղան, սպասվում են նաև եռանախագահների հետ հանդիպում Նյուր Յորքում, ինչպես նաև Փարիզում՝ հոկտեմբերին, բայց դրանք ֆորմալ քայլեր են: վելի լայն գործընթաց է հարկավոր, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ ներառված կլինեն: Ստեփանակերտում, Բաքվում և Երևանում ընդամենը մի քանի մարդ կա, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է հարցով՛՛:

Ըստ փորձագետի շփման գծում իրավիճակը շատ տխուր է, զոհվում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարի ռեժիմի կնքումից հետո և իրենց ողջ կյանքն անցկացրել են այս կոնֆլիտկի առկայության պարագայում:
Դե Վաալի խոսքով, հիմնականում Ադրբեջանի կողմից եկող ռազմական հռետորիկան է շատ վատ ազդում:
Իսկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ շփման գծում օգոստոսի սկզբին, մի կողմից ողբերգական է, մյուս կողմից՝ լավ: Ցանկացած նման միջադեպից հետո բոլոր կողմերի համար պարզ է դառնում պատերազմի գինը, թեև դրանց բոլորի դեպքում ամեն անգամ ասվում է, որ սա վերջին 20 տարիների ընթացքում ամենասուրն էր:
՛՛Հասկանում ենք, որ ռազմական սպառնալիքները կարող են բերել այնպիսի իրավիճակի, ինչպիսին օգոստոսի սկզբին էր, երբ, բավական ծանր ու ցավոտ կորուստներից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին արդարացնել իրենց ողջ ռազմական հռետորիկան: Մենք պետք է հասկանանք, որ ղարաբաղյան կոնֆլիկտը երկարաժամկետ է՛՛:
Սերգեյ Մինասյանի խոսքով, փորձագետները կարող են նպաստել միայն մասնագիտական երկխոսության զարգացմանը, չնայած, որ Ադրբեջանից ոչ բոլոր մասնագետները կարող են մասնակցել դրան: