14-06-2014 08:51

Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի կադրերին հեռացնում է աշխատանքից. ՛՛Ժողովուրդ՛՛

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «կադրերին» կառավարությունից «հեռացնել»։ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը։ Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռեւս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից, սակայն Հ. Աբրահամյանը նրա հետ եւս չի ցանկանում աշխատել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդկանց, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է չթողնել անգործ եւ ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կառույցներում»։