Բավ է պառակտվել
13-06-2014 15:16

Հիմա էլ միակ ելքը իշխանափոխությունն է.Ա. Մանուկյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ քառյակի 12 կետերը ներկայացնելով հանդերձ, այսօր էլ իրենք վստահ են, որ միակ ելքն իշխանափոխությունն է։
«Հիմա էլ միակ ելքը իշխանափոխությունն է, մեր վերաբերմունքի մեջ փոփոխություն չի եղել, ինձ մոտ տպավորություն կա, որ պայքարը գնում է ժամանակի, արտագաղթի ու կամքի մեջ, պայքարով եթե չեղավ, ո՞վ ա սրանց հախից գալու»,-նշեց նա և հավելեց.«Մենք մտածում ենք այնպես, ինչպես դուք եք ասում՝ ինչո՞ւ ձգձգել, բայց կա պարզ տրամաբանություն ու հաշվարկ, որ եթե երկու ամիս անց մեր քաղաքական դաշտում մեր շարքերն ավելի ընդարձակ լինեն, իշխանափոխությունն ավելի հեշտ կլինի»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հեշտ կլինի իշխանության համար այդ կետերը կյանքի կոչել: