Բավ է պառակտվել
25-08-2014 13:37

Աբխազիայի նախագահական ընտրությունները Ադրբեջանը չի ճանաչել

Նախօրեին Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները Ադրբեջանը չի ճանաչել  Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, հաղթող է ճանաչվել ընդդիմության թեկնածուն: Չճանաչված Աբխազիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 24-ին անցկացված արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան: Ըստ Haqqin.az-ի՝ այդ կերպ Ադրբեջանը սատարել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Ընտրությունների օրը դրանց հակաօրինականության, անընդունելիության մասին էին հայտարարել նաև Վրաստանը և ԵՄ-ն:
Արևմուտքը չի ընդունում այն սահմանադրական և օրենսդրական շրջանակները, որոնցում անց են կացվել Աբխազիայի նախագահի ընտրությունները: