Բավ է պառակտվել
25-02-2016 16:56

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից ակնկալում է արբիտրի դեր. Ա. Վարդանյան

«Եթե որևէ մեկը ավելի լավ համաձայնագիր կարող է առաջարկել, թող գնա մշակի, ստորագրի: Մենք այս համաձայնագիրը չենք ստորագրել ընդդիմության համար, սա մեր աշխատանքային, ճանապարհային քարտեզն է և այնտեղ կան բազմաթիվ կոնկրետ կետեր, անելիքներ», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով համաձայնագրի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին: Դաշնակցականը վերահաստատեց իրենց դիրքորոշումը համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում՝ անկախ նրանից, թե «կողքից ով ինչ կասի»: «Համաձայնագիրը մոտ մեկ ամսվա աշխատանքի արդյունք է, մանրամասն քննարկված, ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները և ունի շատ կոնկրետ կետեր: Ով ինչ է ասում, դա իր գործն է: Ես ակնկալում եմ, որ Սերժ Սարգսյաը, ով ոչ միայն Հանրապետական կուսակցության նախագահն է, այլ նաև Հանրապետության նախագահն է, այս հարաբերություններում արբիտրի դերակատարում կունենա, ինչը կարծում եմ՝ կօգնի երկու քաղաքական ուժերին կարգավորել բոլոր քաղաքական խնդիրները», -հայտարարեց Վարդանյանը: