Բավ է պառակտվել
04-12-2015 13:28

Ոստիկանությունն Ազատության հրապարակից առգրավել է սեղան և աթոռներ.Ա. Ղուկասյան

«Քիչ առաջ ոստիկանությունը հրապարակից առգրավեց 4 հատ սեղան աթոռ, բերման ենթարկեց շտաբի մասնակիցներից Գագիկ Եղիազարյանին»,- Ազատության հրապարակում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
«Հիմնավորումն այն էր, ինչ որ թույլ է տրվել, դա իրենց հանդուրժողականության շրջանում է, իսկ ինչ իրենց հանդուրժողականության սահմաններից դուրս է, առգրավելու են: Մենք գտնում ենք, որ դա հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը»,-ասաց Ղուկասյանը: Նրա խոսքով, ոստիկանության հանդուրժողականությամբ չէ, որ պետք է որոշվի՝ քանի սեղան պետք է լինի, որտեղ լինի, կամ ինչպես մարդիկ իրենց քարոզչական գործունեությունն իրականացնեն: «Այսօր քարոզչության վերջին օրն է, մեզ համար շատ կարևոր է, բոլորիդ ուշադրությունը հրավիրում ենք ոստիկանության նման պահվածքին»,-ասաց Ղուկասյանը: