Բավ է պառակտվել
06-03-2014 12:01

«ՀՀ-ն լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ».Ա. Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին:
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը։
ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:
ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատանքների առանձնահատկությունները, ուղղություններն ու նպատակները:
Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: