Բավ է պառակտվել
17-02-2014 14:42

ԱԱԽ քարտուղարն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ, և նշել, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը:
«Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»,-ասել է Բաղդասարյանը, ով կարեւորել է երկու երկրների միջև անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Ջոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Արթուր Բաղդասարյանին փոխանցել վերջինիս պաշտոնակցի ջերմ ողջույնները: Ջոու Լին նաևւ նշել է. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:
Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի ևՉինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:
Արթուր Բաղդասարյանը Ջոու Լիին խնդրել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին:
Կողմերը քննարկել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության ևՉինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ հաստատված և զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է «Օրինաց երկիր» կուսակցության հաջորդ համագումարին, ինչը սիրով ընդունվել է: Ջոու Լին էլ իր հերթին Չինաստան է հրավիրել ՕԵԿ ներկայացուցիչներին: