06-07-2018 20:24

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատարանների նախագահներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:

Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Սամվել Գրիգորյանը եւս 3 տարի ժամկետով: