Բավ է պառակտվել
06-06-2014 21:07

Ադրբեջանում Facebook-ում գրառում անելու համար ուսանողին կդատապարտեն


Ադրբեջանում Facebook-ի գրառումների համար ուսանողի են դատում:

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, ամբաստանյալի աթոռին է հայտնվել Facebook-ի ակտիվիստ Օմար Մամեդովը: Հունիսի 6-ին կայացած դատական նիստի ընթացքում Մամեդովի փաստաբան Հալիդ Բաղիրովը մեղադրյալի` մինչ ձերբակալությունը ծնողների հետ ունեցած նամակագրության տեքստը քրեական գործի նյութերին կցելու միջնորդություն է ներկայացրել: Հիշյալ նամակագրությունը Մամեդովի` քաղաքական մոտիվներով հետապնդման մասին է վկայում: Ուսման ընթացքում երիտասարդի հորը ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են հրավիրել` որդու` սոցցանցերում ծավալած գործունեության առնչությամբ բացատրություններ տալու նպատակով:

Մամեդովի հարազատները զգուշացրել են, որ հայրենիք վերադառնալու դեպքում նրան ձերբակալություն է սպառնում:

Հունվարի 20-ին ներկայիս մեղադրյալը արձակուրդի է վերադարձել եւ 4 օր անց ձերբակալվել` թմրադեղերի անօրինական առետրով զբաղվելու մեղադրանքով:

Դատարանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը հունիսի 13-ին է նշանակված:

Նշենք, որ վերջին օրերին Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից ավելի հաճախ են հայտարարություններ հնչում` Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ: