Բավ է պառակտվել
07-10-2015 15:49

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարի արժանացան Մեծ Բրիտանիայից Թոմաս Լինդալը և ԱՄՆ-ից Փոլ Մոդրիչն ու Ազիզ Սանկարը: Նրանք ստեղծել են մի այնպիսի գործիք, որը թույլ է տալիս հետևել, թե մոլեկուլային մակարդակում ինչպես է վերականգնվում ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասվելուց հետո: Մրցանակակիրների անունները հայտարարվել են այսօր Ստոքհոլմում՝ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայում: Հիշեցնենք, որ 2015թ. Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակիրներն են նեյտրինային տատանումները բացահայտած գիտնականներ Տակաակի Կաձիտան (Ճապոնիա) և Արթուր Մքդոնալդը (Կանադա): Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015-ին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմպբելին, Սատոշի Օմուրային, նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայք մշակելու համար: