Բավ է պառակտվել
06-10-2015 13:29

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

2015թ. Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակիրներն են նեյտրինային տատանումները բացահայտած գիտնականներ Տակաակի Կաձիտան (Ճապոնիա) և Արթուր Մքդոնալդը (Կանադա)։  Մրցանակը շնորհվել է «փորձարկումներում ունեցած ավանդի համար, որոնք ցույց են տվել, որ նեյտրինոն կարող է փոխել իր էությունը, այսինքն սա ենթադրում են, որ նեյտրինոն զանգված ունի։ Բացահայտումը փոխել է մատերիայի ներքին մեխանիզմների ըմբռնման մեր պատկերացումները և առանցքային դարձել Տիեզերքի մեր ընկալման համար»: Հիշեցնենք, որ Նոբելյանական շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին: Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015-ին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմպբելին, Սատոշի Օմուրային, նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայք մշակելու համար: Նոբելյան Մրցանակը (շվեդ.՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակությանզարգացմանը նպաստելու համար։ Մրցանակն այս տարի կազմում է 950 հազար դոլար և ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ սահմանվում է հետևյալ բնագավառներում՝

• Գրականություն
• Ֆիզիկա
• Քիմիա
• Ֆիզիոլոգիա և բժշկություն
• Խաղաղարարություն
1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։
Ավանդաբար, Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին ՝ Ալբերտ Նոբելի մահվան օրը, տեղի է ունենում մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: