Բավ է պառակտվել
03-06-2014 10:51

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սելֆի է արել անծանոթների հետ

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը լուսանկարվել է մետրոյում ուղևորուհիներից մեկի հետ։ Հեռախոսով արված նկարի մասին հայտնել է նրա մամուլի խոսնակը՝ Twitter-ում։

Բան Կի Մունը մետրոյով գնալիս է եղել Նյու Յորքի քաղաքապետարան։ ՄԱԿ-ի կայքում նույնպես նշվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ հասարակական տրանսպորտով երթևեկելու մասին։

Նա երթևեկել է ոչ միայնակ, այլ կառավարման հարցերով իր տեղակալ Յուկիո Տակասուի, ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկի և հաղորդակցման և հասարակական տեղեկատվության հարցերով տեղակալ Փիթեր Լաունսկի Տիֆենտալի հետ։