03-09-2014 11:24

Իրար կպած երկվորյակ եղբայրները կկիսեն օրգանները

Բրազիլիայում իրար կպած երկվորյակներին կբաժանեն իրարից, սակայն տղաները ստիպված կլինեն կիսել օրգանները: Երեխաներից մեկն առանց սեռական օրգանի կմնա, հայտնում է The Mirror-ը:
Հնգամյա Հեյթոր և Արթուր Ռոշաներն իրար հետ մի շարք կարևոր ներքին օրգաններ են կիսում:


Երեխաները նաև միոտնանի կդառնան. նրանք մինչ այս երեք ոտք ունեին: Երրորդ ոտքը կօգտագործվի բաժանված մասերում մաշկ ավելացնելու համար:
Վիրահատությունը մեծ ռիսկ է պարունակում, սակայն ծնողները որոշել են վերջապես «ազատվելու» հնարավորություն տալ իրենց երեխաներին: