Բավ է պառակտվել
18-04-2014 12:46

Հնդկաստանում կովի ու ցլի հարսանիքը 17 հազար դոլար է արժեցել.տեսանյութ

Հնդկական Ինդաուր քաղաքի բնակիչները որոշել են հարսանիքի հանդիսավոր արարողություն կազմակերպել Գանգա կովի եւ Պրակաշ անունով ցլի համար: Տղացի 5 հազար ֆերմերներ վճարել են արարողության համար, քանի որ հույս ունեն, թե սրբազան կենդանիների ամուսնությունը կփրկի իրենց անբերրիությունից, հաղորդում է Mirror-ը:

Սնահավատ հնդիկներին կովի եւ ցլի ամուսնությունն արժեցել է 1 միլիոն ռուփի (17 հազար դոլար): Գանգայի սեփականատեր Գոպալ Պատվարին հայտնել է, թե տոնը կփրկի մերձակա հողատարածքները «տարերային աղետներից»։

Հարսանիքի նախապատրաստումը տեւել է երկու ամիս, իսկ դրան մասնակցել է մի քանի հազար մարդ: Արարողությունից հետո հարսանիքը սահուն վերածվել է դիսկոտեկի, դրա համար նույնիսկ դիջեյ էր ժամանել: