Բավ է պառակտվել
28-06-2014 11:46

Սկանդալային բացահայտում. Էլեն Պաստորին սպանել է փեսան

Ֆրանսիական ոստիկանությունը Մոնակոյի գործընկերների հետ համատեղ բացահայտել է մեծ աղմուկ հանած սպանությունը։

Մոնակոյում ՌԴ պատվո հյուպատոսի կինը՝ 77-ամյա Էլեն Պաստորը, սպանվել էր մարդասպանի կողմից։ Այժմ պարզվել է, որ սպանությունը կազմակերպել է Լեհաստանի պատվո հյուպատոս, Պաստորի դստեր քաղաքացիական ամուսին 64-ամյա Վոյցեխ Յանովսկին:



Հունիսի 24-ին ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացրել՝ ձերբակալելով 23 մարդու, որոնք կարող էին կապ ունենալ Էլեն Պաստորի և նրա վարորդի սպանության հետ։ Նրանց թվում են եղել նաև Յանովսկին և նրա 53-ամյա կինը՝ Պաստորի դուստր Սիլվիան։ Սակայն մեկ օր անց կինն ազատ է արձակվել, համարվել է, որ նա կապ չունի իր մոր սպանության հետ։ Ազատ են արձակվել նաև ձերբակալվածների գրեթե կեսը։

Հայտնի է, որ Յանովսկին գլխավորում է մի շարք ընկերություններ, որոնցից մեկը զբաղվում է նավթի վաճառքով, իսկ մյուսը մասնագիտանում է նանոտեխնոլոգիաների ուղղությամբ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանությունը կատարվել է ֆինանսական պատճառներով. Էլեն Պաստորը եղել է հսկայական՝ 15-20 մլրդ եվրո կարողության տեր։