Բավ է պառակտվել
19-09-2014 15:47

ԱՄՆ-ում տղամարդը սպանել է դստերը և թոռներին

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Բել փոքրիկ քաղաքում տղամարդը սպանել է իր աղջկան եւ վեց թոռներին՝ 3 ամսականից 10 տարեկան: Ոստիկանները հայտնել են, որ դրանից հետո տղամարդն ինքնասպան է եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իշխանությունների`մարդասպանը տեղի 51-ամյա բնակիչ Դոն Սպիրիթն է: Անցյալում նա բազմիցս գրավել էր ոստիկանների ուշադրությունը եւ հանցավոր գործունեություն ծավալել: Տղամարդու արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն:
Բելն ունի 350 բնակիիչ: Այն գտնվում է Ֆլորիդայի հյուսիսային մասում: