Բավ է պառակտվել
15-05-2014 10:36

ԱՄՆ-ում 1 տարեկան երեխան 11-րդ հարկից ընկնելով ողջ է մնացել


ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի է ունեցել իրական հրաշք: 1 տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել՝ բնակելի շենքի 11-րդ հարկից ընկնելուց հետո։

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ Մուսա Դայիբը վայր ընկնելու հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև՝ ձեռքերի, ողերի ու ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներ։ Բացի այդ, պատռվել է նրա թոքը, և բժիշկները ստիպված են եղել նրան միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Տեղի ունեցածն իրական հրաշք է։ Եթե նման բարձրությունից մեծ մարդ ընկներ, ապա հաստատ կմահանար, սակայն երեխաների կմախքն ավելի ճկուն է։ Բացի այդ, Մուսային փրկել է այն հանգամանքը, որ նա ընկել է փափուկ մակերևույթի վրա»,- ասել է բժիշկ Թինա Սլաշերը։

Երեխայի ծնողները պատմել են, որ փոքրիկն ինչ-որ կերպով անցել է պատշգամբի ձողերի արանքով ու ընկել է ցած։