Բավ է պառակտվել
02-10-2013 21:56

Սահմանին ստուգում են Իրանից ժամանողներին

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրիի եւ «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, եւ սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը եւ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Միջոցառումները պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի համաճարակային իրավիճակով:

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանը:

Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  910 ուղեւորների զննում։ Նրանցից  740-ը Հայաստան է ժամանել  ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման կետով, իսկ  170-ը` Թեհրան-Երեւան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Թեհրան  մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել

Իրանի 10 նահանգում խոլերայի 179 դեպք է արձանագրվել, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի եւ Պակիստանի տարբեր վայրերից։