Բավ է պառակտվել
09-11-2013 13:24

Երկրորդ լեզվի իմացությունը կփրկի վաղ տկամարտությունից. գիտնականներ

Հնդիկ մասնագետները պարզել են, որ երկու լեզվի իմացությունը հետաձգում է ծերունակ տկարամտության (դեմենցիա) զարգացումը 4,5 տարով, գրում է panorama.am կայքը հղում անելով Neurology-ին:

Գիտնականները ուսումնասիրել են Հնդկաստանում բնակվող «դեմենցիա» ախտորոշմամբ 648 մարդու, միջին տարիքը՝ 66: Պարզվել է, որ տկարամտությունն ավելի ուշ է զարգացել այն մարդկանց մոտ, ովքեր շփվել են երկու լեզվով: Մյուս գործոնները որևէ դեր չեն խաղացել, գրում է կայքը: Ըստ մասնագետների, մեկ լեզվից ավել իմանալը նպաստում է ուղեղի այն մասերի զարգացմանը, որոնք կապված են նկարագրության և ուշադրության ֆունկցիաների հետ, ինչը կարող է օգնել պաշտպանվել դեմենցիայի զարգացումից:  Ի դեպ, երկուսից ավել լեզուներ իմանալն արդյունավետությունը չի բարձրացնում:

Գիտնականները կոչ են անում սովորել լեզուներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով, 2030 թվականին աշխարհում դեմենցիայող հիվանդ մարդկանց թիվը կհասնի 65 միլիոնի: