Բավ է պառակտվել
20-03-2014 23:04

Գարնանային առողջ սնունդ. Պիեր Դյուկանի կարծիքը

Գարնանը, որը հայտնի է որպես վերածննդի շրջան, հարկավոր է յուրացնել առողջ սննդի արվեստը: Դիետաբան Պիեր Դյուկանը պատմել է առողջ սննդի բոլոր նրբությունների մասին: Պիեր Դյուկանը, ով գրել է «Դյուկանի սննդակարգերը» գիրքը, եղել է Մոսկվայում և դիետիկ ուտեստներ պատրաստելու վարպետության դաս է անցկացրել «Համի այբուբեն» խոհարարական հաղորդման շրջանակներում:
Նա պատմել է այն մասին, թե ինչպես է հարկավոր փոփոխել սեփական սննդակարգը գարնանը և ինչպես ճիշտ սնվել:
«Գարունը բնության վերածննդի շրջանն է, և մարդիկ, որպես բնության մի մաս, պետք է նույնպես առնչվեն այդ ընթացքի հետ: Տևական և ցուրտ ձմռանից հետո մեզ նախ արև է անհրաժեշտ, որը յուրօրինակ «սնունդ է» ինչպես օրգանիզմի, այնպես էլ ուղեղի համար: Այնուհետև մեզ շատ թարմ բանջարեղեն է անհրաժեշտ: Օրինակ՝ լոլիկ: Ընդհանուր առմամբ, բանջարեղենը վաճառվում է մթերային խանութներում նաև ձմռանը.կան և' տեղական, և' արտերկրից ժամանած բանջարեղենի տեսակներ: Սակայն լավ կլինի, եթե Դուք սնվեք տեղական բանջարեղենով: Մեզ նաև որակյալ ձուկ է հարկավոր: Եվ այդ ամենից հետո, իհարկե, մրգեր, սակայն ոչ շատ քանակով: Օրեկան երկու հատիկ միրգ ուտելը կատարյալ տարբերակ է:


Գարնանը շատերը ձգտում են մաքրել իրենց օրգանիզմը, սակայն ես ինձ դետոքս ծրագրի երկրպագու չեմ համարում.այդ չափազանց մարքենտինգային հասկացություն է: Մեր օրգանիզմում կա ամեն ինչ տոքսիններից և վնասակար նյութերից ազատվելու համար: Մենք ունենք դրա համար նախատեսված մեխանիզմ: Սակայն այդ գործընթացին նպաստելու համար անհրաժեշտ է շատ ջուր, բանջարեղեն, միրգ, հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից: Հարկավոր է խուսափել մեծ քանակությամբ շաքարավազ և կենդանի յուղերից: Չափազանց օգտակար սնունդ է ձկնեղենը, օրինակ՝ սաղմոն, թյուննոս: Բոլոր այդ տեսակները ոչ հագեցված օմեգա 3 կենդանի յուղեր են պարունակում: Սեփական օրգանիզմը վիտամիններով հագեցնելու լավագույն տարբերակը, իհարկե, միրգն ու բանջարեղենն է: Մրգի մեկ հատիկը նույն բանջարեղենն է միայն շաքարով: Բոլոր օգտակար նյութերը, որոնք պարունակվում են մրգերում, կան նաև բանջարեղենում նույն քանակությամբ: Սակայն մրգերի մեջ կա նաւ ֆրուկտոզա՝ շաքար: Մենք միրգն ուտում ենք միան սեփական հաճույքի համար: Իսկ մի բաժակ մրգային հյութ ըմպելը նույնն է, ինչ Կոկա Կոլա ըմպելը, ընդ որում՝ շաքարով Կոկա Կոլա: Ավելի լավ է մեկ հատիկ միրգ ուտել, քան հյութ ըմպել, որովհետև հյութից Ձեր օրգանիզմը միայն շաքար է յուրացնում: Իսկ բոլոր ամենաօգտակար նյութերը և վիտամինները գտնվում են մրգի կեղևի և մսոտ մասի մեջ: Ես խորհուրդ չեմ տալիս շաքարի ծայրաստիճան պարունակությամբ պտուղներ ուտել: Այդ խաղողն է և ադամաթուզը. բացառելով դրանք սննդակարգից կարելի է ոչինչի մասին չանհանգստնալ: Մրգերից ես նախընտրում եմ խնձորը: Այդ մրգի տեսակը հարուստ է պեկտինով, որը դանդաղեցնում է Ձեր արյուն մուտք գործող շաքարի ընթացքը:


Պեկտինը պարունակվում է բոլոր մրգերում, սակայն ամենից շատ՝ խնձորում: Չափազանց վատ է, երբ օրգանիզմի մեջ շաքարի պարունակությունը չափից ավելին է: Եթե մարդ չի տառապում դիաբետից, շաքարի (գլյուկոզա) 1 գրամը հավասար է 1 լիտր արյանը:
Սթրեսի վիճակում մարդ կարող է 100 գրամ շաքար պարունակող մեկ տուփ կարկանդ ուտել: Եվ ողջ շաքարը կհայտնվի արյան մեջ: Նրա արյան մեկ լիտրում պարունակվում է
[13:18:41] Lilit Petrosyan: 21 անգամ ավելի շատ շաքար, քան պետք է լիներ: Եթե մեր օրգանիզմը բավականաչափ հարմարեցված չլիներ, մենք դրա հետևանքով 10 րոպե անց կմահանայինք: Սակայն այդ տեղի չի ունենում: Ենթաստամոքսային գեղձը ինսուլին է արտադրում, որը արտահանում է շաքարը արյունից: Որտե՞ղ է կուտակվում շաքարը: Այն երեք ելք ունի. առաջինը լյարդն է, երկրորդը մկանային հյուսվածքը, իսկ երրորդը՝ ճարպային հյուսվածքն է: Լյարդը այն չի ընդունում.այնտեղ արդեն բավականաչափ շաքար կա, որը օրգանիզմը ստացել է նախորդ օրը և դեռ չի հասցրել «այրել»: Մկաններում նույնպես տեղ չի գտնվում: Նույնը չի կարելի ասել ճարպային հյուսվածքների մասին:
Մարդը դանդաղորեն գիրանում է: Այդ ընթացքը չկանխելու դեպքում կարելի է դառնալ դիաբետիկ: Իսկ եթե Դուք շատ եք շարժվում և ակտիվ կենսակերպ եք վարում, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա:
Սակայն պետք չէ այդ չարաշահել: Գոյություն ունի «արագ» շաքար՝ սպիտակ շաքարը կամ մեղրը, և «դանդաղ» շաքար՝, օրինակ՝ պաստան և բանջարեղենը, և լավ կլինի, եթե Դուք նախընտրեք հենց այդ շաքարի տեսակը: Նույնիսկ եթե Դուք սպորտային անձնավորություն եք, լավ կլինի, եթե պաստայով սնվեք: Կանոնավոր սննդակարգի ամենակարևոր օրենքներից մեկը միշտ առավոտյան սնվելն է: Սկսեք Ձեր առավոտը նախաճաշից: Ամենահարմար տարբերակը ձվի և ապոխտած մսի փոքրիկ չափաբաժինն է: Չափաբաժնի մյուս մասը խնայեք՝ այն ավելի ուշ ուտելու համար: Եթե Դուք նախաճաշին պրոտեին պարունակող սնունդ չընդունեք, ապա շաքարը «կհետապնդի» Ձեզ ողջ օրվա ընթացքում: Եթե առավոտյան Դուքմիայն շաքար եք ուտում, օրինակ՝ կրուասան կամ կարկանդակ, ապա ողջ օրվա ընթացքում քաղցրեղեն ուտելու ցանկություն կունենաք:


Այդ ամենը տեղի է ունենում ինսուլինի պատճառով: Երբ այն ակտիվորեն է արտադրվում օրգանիզմում, մարդը չի կարողանում դիմադրել քաղցր ուտելու իր ցանկությանը: Պրոտեինները կանխում են այդ: Չի կարելի բաց թողնել նաև ճաշը: Աշխատանքի գնալիս անպայման մի փոքր սնունդ տարեք Ձեզ հետ. եթե չանեք այդպես, Դուք Ձեզ հոգնած և բարոյապես ուժասպառ կզգաք, իսկ մտավոր աշխատանքը կդանդաղի:
Չափազանց զբաղված մարդիկ առողջություն պահպանելու համար պետք է նստած վիճակում ընդունեն սնունդը: Եվ ընդհանրապես, մեզնից յուրաքանչյուրը պետք է ժամանակ գտնի նստած վիճակում ճաշելու համար: Ամերիկայում քայլելիս են սնվում, և մենք տեսնում եք հետևանքները: Հնարավորության դեպքում հարկավոր է սնվել ոչ թե մենակ, այլ ծանոթի, ընկերոջ կամ սիրեցյալի հետ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիրած անձնավորության հետ ճաշելիս Դուք ավելի քիչ եք ուտում: Երբ Դուք գտնվում եք այսպիսի մարդկանց հետ, Դուք «սնվում եք» էներգիայով, զգացմունքով, ոչ նյութական երևույթով:
Սիրո զգացմունքի շնորհիվ օրգանիզմը սերոտոնին է արտադրում՝ երջանկության հորմոն: Սնունդը նույնպես թույլ է տալիս արտադրել այն, ահա թե ինչու Դուք արագ եք հագենում:
Ի՞նչ անել, եթե ոչ միայն սննդի, այլ նաև դիետայի կարիք եք զգում: Ըստ էպիկորական փիլիսոփայության, նրանք կյանքից վերցնում են այն ամենը, ինչ սիրում են: Ըստ ստոիկների փիլիսոփայության, հարկավոր է գիտակցել, որ գոյություն ունեն իրենց համար վնասակար բաներ, և նրանք հրաժարվում են դրանցից: Նրանք հաճույք են ստանում «ոչ» ասելուց: Այժմ մենք ավելի շատ էպիկուրյանների՝ հաճույքամոլների պես ենք ապրում: Մեր հասարակությունը սպառողների հասարակություն է, մեզ ճնշում են արտադրողները, և տալիս են մեզ այն ամենը, ինչ երազում ենք: Դիտեայի ժամանակ հարկավոր է ասել «ոչ», այլապես դժվար է լինելու: Նիհարելու ընթացքը և վնասակար սննդից հրաժարվելը ոչ թե պատիժ է, այլ պարգև»: